Հրանտ Դանիելյանը Ծնվել է 1960թ.-ի դեկտեմբերի 4-ին Կապանում՝ նկարչի ընտանիքում: Նկարչի աշխատանքները մասնավոր հավաքածուների մաս են կազմում Հայաստանում, ԱՊՀ-ում և արտասահմանյան այլ երկրներում: 1975 - 78թթ. գերազանցությամբ սովորել ու ավարտել է գեղարվեստի դպրոցը։ 1987թ. ավարտել է Մոսկվայի ժողովրդական արվեստի համալսարանի հաստոցային գեղանկարչության և գրաֆիկայի բաժինը։ 1981 - 2000թթ. աշխատել է Կապանի տրիկոտաժի արտադրական միավորումում, որպես նկարիչ- ձևավորող(դիզայներ)։ 1982թ. մեկնել է Կիև քաղաք և հաճախել Կիևի պետական գեղարվեստի ինստիտուտ, որպես ազատ ունկնդիր։ 2005թ. դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ, իսկ 2013թ. Կապանի քաղաքապետարանի գեղարվեստական խորհրդի անդամ։
1974-75թթ. անհատական ցուցահանդես Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցում
1976-77թթ. մասնակցել է Կապանի գեղարվեստի դպրոցում կազմակերպված ցուցահանդեսին
1981թ. անհատական ցուցահանդես Կապանի գեղարվեստի դպրոցում
1982թ. անհատական ցուցահանդես Կապանի երկրագիտական թանգարանում
1985թ. մասնակցել է ուսանողական ցուցահանդեսներին Մոսկվայում և Լեհաստանում
1985թ. մասնակցել է Հանրապետական գիտամեթոդական կենտրոնումկազմակերպված ցուցահանդեսին
1986թ. անհատական ցուցահանդես Կապանի տրիկոտաժի արտադրական միավորումում
1987թ. անհատական ցուցահանդես հանրապետական լուսաշխի տանը
1987թ. Կապանի մշակույթի կենտրոնում կազմակերպված ցուցահանդես
1988թ. ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում կազմակերպված ցուցահանդեսին
1996թ. մասնակցել է Կապանի պատկերասրահում կազմակերպած ցուցահանդեսին
1996թ. մասնակցել է Կապանի մշակույթի կենտրոնում կազմակերպված «Սյունիք 96» թատերական փառատոնին նվիրված ցուցահանդեսին
1998թ. մասնակցել է Երևանում կազմակերպված Սյունիքի մարզի նկարիչների ցուցահանդեսին, հայ ավեստի պրոպագանդայի և ինֆորմացիայի վիճակագրական կենտրոնում
1999թ. ՀՀ ժամանակակից արվեստի թանգարանի, Կապանի մասնաճյուղում կազմակերպված Կապանի նկարիչների ցուցահանդեսին
2000թ. ՀՀ ժամանակակից արվեստի թանգարանի, Կապանի մասնաճյուղում կազմակերպված Կապանի նկարիչների ցուցահանդեսին
2003թ. Գլենդել քաղաքի քաղաքապետարանի պատվին կազմակերպված ցուցահանդեսին, Կապանի մշակույթի կենտրոնում
2001-05թ. մասնակցել է Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսին
2006թ. ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում, ԵԱՀԿ-ի գրասենյակի կողմից կազմակերպված ցուցահանդեսին
2008թ. մասնակցել է Կապան քաղաքի հոբելյանին նվիրված ցուցահանդեսին, Կապանի մշակույթի կենտրոնում
2012-13թթ. մասնակցել է Ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում կազմակերպված ցուցահանդեսին
2016թ. անհատական ցուցահանդես ՀՀ նկարիչների միության ցուցասրահում. «Գարնանամուտ Կապանից» խորագրով
2017թ. ՀՀ նկարիչների միությունում կազմակերպված, նկարիչների միության85 ամյակի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդես
2019թ. Գարնանային հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում
2021թ. Խմբակային ցուցահանդես Կապանի ժամանակակից Արվեստի Թանգարանում նվիրված քաղաքի օրվան
2022թ. Անհատական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում (Իմ Սիրտը Կապանում է) նվիրված նկարչի հիշատակի օրվան
2024թ. Անհատական ցուցահանդես Կապանի ժամանակից Արվեստի Թանգարանում (Իմ Սիրտը Կապանում է) նվիրված նկարչի ծննդյան օրվան