Հարնտ Դանիելյանի «Ծաղիկներ» հավաքածու
Գեղանկարիչ Հրանտ Դանիելյանը ապրելով, ստեղծագործելով սյունիքյան կոլորիտով հարուստ Կապանում և ոգեշնչվելով լեռնաշխարհի բնությունից ու հատկապես ծաղիկներից, իր ստեղծագործություններում մեծ տեղ է հատկացրել բնության այդ հրաշքներին, որոնք պատկերել է ոչ միայն որպես բնության մասնիկ, այլև որպես կյանքի խորհրդանիշ և էներգիայի աղբյուր: Այդ շարքում նկարիչն առանձնահատուկ տեղ է հատկացրել նաև դաշտային ծաղիկներին՝ օգտագործելով հարուստ գույներ, ինչը նրա նկարներին տալիս է արտասովոր զգացմունքային ուժ։